ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 7-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 2884-ի։ Առողջացել է ևս 50 պացիենտ, ընդհանուր՝ 1185։ Փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։






