Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Դոնալդ Թրամփը համավարակի ազդեցությունը համեմատել է Նյու Յորքի ահաբեկչության հետ

 ԱՄՆ-ում 1 մլն 200 հազարից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, մահերի թիվն էլ անցել է 73 հազարից: Վարակն այստեղ չի նահանջում, հետևաբար վարակաբանների խումբը, որը ներկայում աշխատում է Սպիտակ տան հովանու ներքո, չի լուծարվի: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Euronews»-ը նշում է, որ այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես, անկեղծ ասած, չէի պատկերացնում, թե այս մարդիկ ինչ ազդեցություն ունեն: Ինձ զանգահարեցին մարդիկ, որոնց նկատմամբ մեծ հարգանք ունեմ, և ընդգծեցին, որ այս թիմի գործունեությունն անկասկած պետք է շարունակվի: Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, մեր պատմության մեջ ամենավատ բանն է: Դա ավելի վատ է, քան հարձակումը Փերլ Հարբորի վրա, դա ավելի վատ է, քան Նյու Յորքի ահաբեկչությունը»,-նշել է ԱՄՆ նախագահը:

«The Associated Press»-ը տեղեկացնում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Թոմ Ֆրիդենի կանխատեսումներով, մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը կարող է հասնել 100 հազարի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին