Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Արցախի ՄԻՊ-ը քաղհասարակությունների ֆինանսավորման ավելացման անհրաժեշտություն է տեսնում

Արցախի իշխանությունը պետք է առաջին հերթին քաղաքացիական հասարակության ֆինանսավորման և աջակցման մեխանիզմները բարելավի, թափանցիկ և մրցութային համակարգով ֆինանսավորում կատարի հասարակական կազմակերպություններին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը,  մայիսի 7-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով 2019 թվականի ԱՀ ՄԻՊ-ի գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը։

«Առանձին ուղղություն է քաղաքացիական հասարակության զարգացման, հզորացման ուղղությունը, քանի որ թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում խնդիրները ավելի շատ են լինում, և քաղաքացիական հասարակությունը կարևոր օղակներից մեկն է, որը կարող է պետությանը աջակցել Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ»,- ասաց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով՝ պետք է քաղհասարակությունների ֆինանսավորումը զգալի չափով ավելանա։

«Նաև պետությունը պետք է աջակցի քաղաքացիական հասարակության մեջ ընդգրկված անձանց կարողությունների զարգացման ուղղությամբ, քանի որ շատ կարևոր է, որ փորձագիտական համայնքն էլ կայանա, ինչի արդյունքում պետական մարմիններին կարող է մեծ աջակցություն ցուցաբերվել»,- եզրափակեց Բեգլարյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին