Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա սեպտեմբեր ամիս, դրանից հետո կսկսվեն հանրային քննարկումներ, սակայն ամբողջական նախագիծը կներկայացվի հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ պաատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:

Մակունցը հիշեցրեց, որ նախարարությունը 2019-ին հայտարարել էր, թե պատրաստվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատելու համար: Նա հետաքրքրվեց, թե աշխատանքներն ինչ փուլում են:

Բադասյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն ընթանում են: «Հիմա աշխատում ենք հայեցակարգի մշակման վրա, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, դրանից հետո հանրային քննարկումներ սկսվեն, և արդեն հաջորդ տարի ներկայացվի սահմանադրական փոփոխությունների նախագիծն ամբողջական»,-ասաց նախարարը:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆիզիկապես նիստեր չեն անցկացնում, սակայն տեսակապի միջոցով ամեն շաբաթ ընթանում են նիստեր՝ բավականին ինտենսիվ, բոլոր ուղղություններով: Նախարարի կարծիքով՝ հիմա արդեն նշմարվում է, որ սահմանադրական փոփոխությունները բավական մեծ շրջանակ են ընդգրկելու:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին