Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարության հետ կապված նյութերի նախապատրաստման շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»,-գրել է Սահակյանը։

Մայիսի 2-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել էին ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում եւ ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ-ն նյութեր էր նախապատրաստում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին