ՀՀ ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կշարունակվի կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Գրանցված պատգամավորները հարցեր կուղղեն հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Հարակից զեկուցումներով հանդես կգան կառավարության ևս երկու անդամներ, այնուհետև՝ ԱԺ հանձնաժողովների անդամներ:






