Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Իրականացրել Է Երկու Հարիւր Ութսունութ Միլիոն ՀՀ Դրամի Աջակցութեան Ծրագրեր

Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի ունեցաւ եպիսկոպոսների հաւաք։

Ժողովին ներկայացուեց կարիքաւոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի եւ թեմերի կողմից իրականացուող սոցիալական աջակցութեան ծրագրերի ընթացքը։

Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատուածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփիւռքեան թեմերից եւ անհատ բարերարներից ստացուած նուիրաբերութիւնների շնորհիւ Մայր Աթոռն իրականացրել է աջակցութեան ծրագրեր, որոնց ընդհանուր արժէքը կազմել է 288.000.000 (երկու հարիւր ութսունութ միլիոն) ՀՀ դրամ գումար։

 

ա Սոցիալական ոլորտ

Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժէքը կազմել է 134․400․000 (հարիւր երեսունչորս միլիոն չորս հարիւր հազար) ՀՀ դրամ։

1․ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ փոխանցուել է քորոնավիրուսի դէմ պայքարի նպատակով բացուած պետական հաշուեհամարին,

2․ 100․600․000 (հարիւր միլիոն վեց հարիւր հազար) ՀՀ դրամ գումար յատկացուել է պարէնային ծրագրին։ Հայոց Եկեղեցու կողմից այս շրջանում պարէնային սննդի փաթեթներ են բաշխուել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թւում՝

– Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքոյ գործող բարեգործական հինգ ճաշարանների 900 շահառուների,

– Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցաբար 268 ընտանիքի,

– Հայաստանի եւ Արցախի թեմերի միջոցով՝ 3327 ընտանիքի,

– Քրէակատարողական հիմնարկների հոգեւոր տեսչութեան միջոցով՝ դատապարտեալների 114 ընտանիքի,

3․ 13․800․000 (տասներեք միլիոն ութ հարիւր հազար) ՀՀ դրամ գումարի աջակցութիւն է ցուցաբերուել թեմերում սպասաւորող քահանաների ընտանիքներին։

 

բ Առողջապահական ոլորտ

30.600.000 (երեսուն միլիոն վեց հարիւր հազար) ՀՀ դրամի ձեռք են բերուել անհրաժեշտ բժշկական սարքաւորումներ ու պարագաներ եւ փոխանցուել ՀՀ Առողջապահութեան նախարարութեանը։

 

գ Կրթական ոլորտ

1․ 83.000.000 (ութսուներեք միլիոն) ՀՀ դրամով ձեռք են բերուել 1600 պլանշետներ հեռաւար կրթութեանն աջակցելու նպատակով։ 1300-ը տրամադրուել է ՀՀ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեանը համապատասխան բաշխման համար, 300 պլանշետ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի կողմից յատկացուել է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաներին։

2․ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ յատկացուել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների եւ մանկավարժների Հայաստան փոխադրութեան կազմակերպման համար։

Ժողովի ընթացքում քննարկուեցին նաեւ համավարակի յաղթահարմանն ուղղուած նոր ծրագրերի հնարաւորութիւնները։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, քաջառողջութեան իր բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, ընդգծեց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգեւոր դասով պիտի շարունակի կարելին անել՝ այս իրադրութեան մէջ զօրակցութիւն բերելով իր հաւատաւոր զաւակներին Հայաստանում, Արցախում եւ սփիւռքի համայնքներում։ Նորին Սրբութիւնը վերահաստատեց, որ մշտական կապի մէջ է բոլոր թեմերի առաջնորդների հետ եւ հաղորդ համավարակի հետեւանքներով առաջացած կարիքներին՝ դրանց յաղթահարման գործում կարեւորելով նաեւ համայնքներում եկեղեցականների հովուական խնամատարական գործունէութեան աշխուժացումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց, որ սահմանափակումների մասնակի վերացման ներկայ պայմաններում մեր ժողովրդի կողմից դրսեւորուի առաւել զգաստութիւն եւ պատասխանատուութիւն համավարակի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումների եւ պատկան կառոյցների պահանջների կատարման հարցում եւ գերակայի քրիստոնէական սէրն ու հոգատարութիւնը միմեանց հանդէպ։

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին