Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մայիսի 6-ին հրապարակել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից, դատարանը բավարարել է Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին