Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ի տնտեսությունը վերագործարկելու ժամանակն է. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերագործարկելու երկրի տնտեսությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելանում է: «Այս ամենից ինչ-որ մեկը տուժում է, այո, բայց մենք պետք է բացենք մեր տնտեսությունը»,- ասել է նա:

Թրամփն այցելել էր «Honeywell» ընկերություն՝ ծանոթանալու կորոնավիրուսի դեմ պայքարի համար պարագաների արտադրությանը: Ընկերությունը ձեռք է բերել 27.4 մլն դոլար արժողությամբ պայմանագիր, ըստ որի պարտավորվում է առաջիկա վեց ամսում արտադրել 38 միլիոն պաշտպանիչ դիմակ:  

ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 մլն 237 հազար 761, վարակի հետևանքով մահացել է 72 հազար 275 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին