Երեքշաբթի, 10. 06. 2025

spot_img

Մի Երգի Պատմութիւն -44- Պետ Կայ – Պիլլի Էիլիշ   (Bad Guy- Billie Eilish )    

Պիլլի Էյլիշը 2019 թուականին մեծ աղմուկ եւ աշխուժութիւն առաջացրած երիտասարդ երգչուհի է, ով 18 տարեկանում հասցրեց մի քանի մրցանիշ գրանցել։ Դրանցից մէկը՝ Կրեմմի մրցանակաբաշխութեան ժամանակ, որտեղ  ճանաչուեց «Տարուայ Լաւագոյն երգչուհի»,  յաղթեց «Տարուայ Երգ», «Տարուայ Ալպոմ», «Տարուայ ձայնագրութիւն» եւ այլ անուակարգերում, թուով՝ 5 ։

«Bad Guy» երգը դարձաւ տարուայ երգ՝ ըստ Կրեմմի մրցանակաբաշխութեան։ Երգի մասին խօսելիս, Պիլլին ասում է․                «անկեղծ ասած երբ ես եւ եղբայրս գրում էինք երգը, իմ մտքով անցնել չէր կարող, որ այն երբեւէ հիթ կը դառնայ, էլ չեմ խօսում այն մասին, որ այն կարող է Կրեմմիում առաջադրուել։ Երգը ծաղր է այն  մասին,  թէ ինչպէ՞ս են շատերը փորձում վատը ձեւանալ, որպէսզի որոշ շրջանակներում հեղինակութիւն ձեռք բերեն։ Եւ դա  մեծ մասամբ անում են այն մարդիկ, ովքեր իրականում այդպիսին չեն։ Ես նկատի ունեմ, որ ոչ մի իրական վատ բնաւորութեամբ աղջիկ չի յայտարարի որ նա վատն է, կամ որեւէ տղայ, ով անօրինական բաներ է անում ՝ մարդ է խոշտանգում , կամ՝  թմրադեղ օգտագործում, դրա մասին հպարտօրէն չի յայտարարում։ Իսկ ովքեր էլ խօսում են դրա  մասին, դա անում եմ լոկ աւելի հեղինակաւոր երեւալու համար։ Որտեղի՞ց ես գիտեմ այս ամենը։ Ես  արել եմ նոյնը, ինչ իմ նման հազարաւորները։ Գովել եմ գլուխս, որ վատն եմ ու օրինախախտ, այնինչ այդպիսինը չեմ։ Այս երգը մասամբ իմ  եւ իմ զգացողութիւնների մասին է, իսկ «bad guy»(վատ տղայ) ասելով պարտադիր չէ, որ հենց տղայի վերաբերուի, այս արտայայտութիւնը մեզ՝ աղջիկներիս է առնչւում»։

Երգի աշխատանքների մասին պատմելիս Պիլլին նշել է, որ այն ոգեշնչուած է եղել մի քանի երգիչների երգերից, Նիքի Մինաժի  մի արտայայտութիւնից եւ վիտէոխաղում հնչող մեղեդիներից։  Պիլլին պատմում է, որ երգի երկմաս՝ արագ, ապա՝ դանդաղ կառուցուածքը նա ընդօրինակել է Իսայա Ռաշիտի  «Stuck In The Mud» երգից, որտեղ երգի ճիշտ մէջտեղում երգը 5 վայրկեանով կանգ է առնում, ապա սկսւում է բոլորովին այլ երգ՝ այլ արագութեամբ եւ այլ տրամադրութեամբ։

«Ես եւ եղբայրս ՝ սենեակում նստած , փորձում էինք որոշ բաներ յաւելել եղածի վրայ, բայց ոչ մի կերպ չէր յաջողւում։ Ոչ մի նոր, կամ թարմ բան չէինք կարողանում աւելացնել եղածին։ Արդիւնքում եղաւ այն, ինչ հիմա կայ»,-պատմում է նա։

Երգը եւ նրա հոլովակը թողարկուեցին 2019 թուականի մարտի 29-ին։ «Bad Guy» երգը,  թէեւ թողարկուեց առանձին, սակայն այն Պիլլիի «When We All Fall Asleep, Where Do We Go »  ալպոմի երկրորդ երգն է։

Մի քանի ամիս անց Պիլլին ձայնագրեց երգի վերամշակուած տարբերակը Ճասթին Պիպըրի հետ համատեղ։

Բացի Կրեմմի մրցանակից, Պիլլին եւս մի քանի մրցանիշ սահմանեց։ Նա գրաւեց ամերիկեան ամենահեղինակաւոր Billboard  հիթ-շքերթի առաջին հորիզոնականը եւ դարձաւ 2000թ․-ից յետոյ ծնուած առայժմ միակ  կատարողը, ով  հասաւ առաջին հորիզոնականին։ Երգը ստացաւ նաեւ MTV European Music Awards մրցանակաբաշխութեան գլխաւոր ՝ «Տարուայ Երգ» մրցանակը։

«Ինչ-որ պատճառով այն իսկապէս դուր է գալիս մարդկանց, եւ հիմա այն անհաւանականօրէն հանրայայտ է։ Սա բոլոր ժամանակների իմ ամենասիրելի երգն է, ես պաշտում եմ այն կատարել։ Դա այնքան հաճելի է։ Ես հպարտանում եմ այս երգով»,-Պիլլի Էիլիշ։

  ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ

 «Զարթօնք»ի Աշխատակից

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին