Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցել են  Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին