Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր. ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մնացականյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի խնդրին առնչվող  վերջին հայտարարությունն արդյոք չի պարունակում կոնկրետ մեսիջներ:

«Մենք ունենք հայ-ռուսական հարաբերություններ, որոնք բավական հագեցած են իրենց օրակարգով, ունենք պատմություն, որոնք հիմնվում են հիմնավոր դաշնակցային հարաբերությունների՝ բոլոր սկզբունքների վրա, որոնք արտահայտված են մեր բազմաթիվ իրավական փաստաթղթերում, ունեն շատ կոնկրետ կիրառական արտահայտություն: Այդ հարաբերությունները վերաբերվում են բազմաթիվ բնագավառների՝ սկսած անվտանգային բնագավառից: Մեր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ այդ ոգու մեջ մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի մեր գործընկերների հետ»,-ասաց նա:

Նախարարը նկատեց՝ բնականաբար կան տարբեր հարցեր՝ Հայաստանի կողմից, ՌԴ-ի կողմից այնպես, ինչպես կան  հարցեր՝  մնացած բոլոր գործընկերների հետ, բայց դրանից դրամա դարձնել պետք չէ: «Դրանք հարաբերություններ են, որ ոչ անպայման պետք է սկսվեն ու  վերջանան կենացներով, յուրաքանչյուրն ունի իր հարցերը, գերակայությունները:  Սակայն սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են: Եվ այդպես էլ աշխատում ենք և աշխատելու ենք՝ որպես երկու հավասարազոր գործընկեր, բարեկամ, դաշնակից պետություններ»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ որևէ մեկը կասկածի տակ չի առնում հայ ռուսական ռազմական հարաբերությունները, բայց հարցն է, թե ում էին ուղղված այդ հայտարարության հաղորդագրությունները:

«Կարծեմ հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից և պատասխանը ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»,-արձագանքեց Մնացականյանը:

Սերգեյ Լավրովի հայտարարությունում մասնավորապես ասվում էրթե ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում ՀայաստանիԱդրբեջանիՌուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացրած առաջարկություններըորոնք ենթադրում են փուլային կարգավորում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին