Ցավոք սրտի, կասկածը հաստատված է, մենք Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված ունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ոչ մի պարտադրանք չկադիմակ կամ ձեռնոց կրելու, բայց դա ձեր առողջության համար է, կոչ եմ անում ձեռք առնել անվտանգությանը միջոցառումները»,– ասաց նա, գրում է News.am-ը։
Միրզոյանը վստահեցրեց, որ վարակակիրը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված ու մեկուսացված է։






