Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Գերմանիայում չեն բացառել արտերկրում իրենց քաղաքացիների հանգիստը կազմակերպելու տարբերակը

Գերմանիայի կառավարության տուրիզմի գծով ներկայացուցիչ Թոմաս Բարաիսը չի բացառել այն, որ իրենց քաղաքացիները ամռանը հանգիստը կազմակերպեն արտերկրում, եվրոպական այլ երկրներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չփոխվի, ապա հանգիստը հնարավոր կլինի կազմակերպել Գերմանիայում կամ հարևան երկրներում:

«Դա վերաբերում է Ավստրիային, Ֆրանսիային, Բելգիային, Լեհաստանին, Նիդերլանդներին, որտեղ կարելի է գնալ ավտոմեքենայով: Բայց ես չէի բացառի Եվրոպայի մյուս շրջանները ևս, օրինակ, Բալեարյան, հունական կղզիներ, եթե իհարկե, այնտեղ նոր դեպքեր չլինեն և կաշխատի բժշկական աջակցություն»,-ասել է նա:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Անգելա Մերկելը տեղեկացրել էր, որ այդ հարցը օրակարգային չէ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին