Կիրակի, 08. 03. 2026

spot_img

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցե ՄԻՊ Արման Թաթոյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը: Այդ համատեքստում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Ազգային ժողով են ներկայացվել «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որոնք կքննարկվեն առաջիկայում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների հետ Հայաստանի ՄԻՊ գրասենյակի համագործակցությանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին