Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

ԱՀԿ փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեմ պայքարում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո:

Thank you for a very good call @NikolPashinyan, Prime Minister #Armenia, and for your leadership in the national #COVID19 response. We discussed the situation in   @WHO«s recommendations on easing the lockdown measures. Our experts stand ready to support  in fighting COVID19

— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) May 6, 2020

«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրուցի և COVID19-ի արձագանքման հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և Առողջապահության համաշխարհային  կազմակերպության խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID19-ի դեպ պայքարում»,-եզրափակել է կազմակերպության գլխավոր տնօրենը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ստեղծված իրավիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերը և անդրադարձել դրանց ընդլայնման հեռանկարներին:

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 հազար 929 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 163 նոր դեպք և 24 առողջացած։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին