Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 223-ով

Իրանում կորոնավիրուսի մայիսի 4-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 223-ով՝ ընդհանուրը կազմելով 98 հազար 647: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 74-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ:

Իրանում ծանր վիճակում է գտնվում 2 հազար 676 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 975-ով՝ ընդհանուրը կազմելով 79 հազար 397: Մինչ այժմ թեստավորվել է 508 հազար 288 անձ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին