Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը. այստեղ աշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Սահմանափակումների թուլացման արդյունքում աշխատանքի է վերադառնում 4,5 մլն մարդ: Նրանք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից:

Ամեն դեպքում, իտալացիների առօրյա կյանքում, շատ բան չի փոխվում, առևտրի կենտրոնները, ռեստորանները, բարերը, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները կմնան փակ: Այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է այս ոլորտների հետ, դեռ կմնան տանը՝ փաստացի առանց վարձատրության: Առայժմ չեն բացվում նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: Քննությունները կկազմակերպվեն առցանց:

Մայիսի 3-ի տվյալներով մեկ օրվա ընթացքում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1 400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է երկրում:

Իտալիայում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 210 հազար 717, մահերինը՝ 28 հազար 884:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին