Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

ԵՄ-ն 3 ժամում հավաքել է 7,4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրոպական հանձնաժողովը, որն մայիսի 4-ին կազմակերպել էր «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին» խորագրով դոնորների առցանց ֆորում, կարողացել է 3 ժամում հավաքել 7.4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի  համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ միջազգային դոնոր առցանց ֆորումն անցկացնելու նախաձեռնությամբ ապրիլի 15-ին հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա հայտարարել էր, որ առաջին փուլում պատվաստանյութի ստեղծման, դեղերի, դիագնոստիկ համակարգի համար անհրաժեշտ կլինի 7.5 մլրդ եվրո ֆինանսավորում: Եվրամիությունը իր հերթին խոստացել է 1 միլիարդ եվրո ներդրում, որից մոտ ապագայում կսկսվի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը:

Ֆինանսանական միջոցներ նվիրաբերել են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ բիզնես, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, գիտահետազոտական ընկերություններ: 

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին