Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Բելառուսը պատրաստվում է նախագահական ընտրությունների

Բելառուսում մոտ ապագայում կհստակեցվեն նախագահական ընտրությունների ժամկետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բելտա» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում:

«Գիտեք, որ Բելառուսում դուք միշտ սպասված հյուր եք: Ես գիտեմ, որ ձեզ մոտ նախագահական ընտրություններ են, մեզ մոտ ավելի վաղ կկայանան նախագահական ընտրությունները: Մենք հիմքեր չենք տեսնում այն տեղափոխելու: Սահմանադրությամբ չունենք այդ հնարավորությունը: Մոտ ապագայում մենք ժամկետները կհստակեցնենք: Ընտրությունները կանցկացվեն ամռանը, վերջնաժամկետը կլինի օգոստոսի վերջը»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նշել է, որ ինչպես նախկինում, Բելառուսն այսօր էլ պատրաստ է ակտիվ զարգացնել հարաբերությունները Մոլդովայի հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին