Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

ԱՀ բանակի պատասխանները պաշտոնական Բաքվի համար ցավոտ են եղել. Արցախի ՊՆ

Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար, կարծես թե, բավականին ցավոտ են եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Վերջին շաբաթներին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից նախաձեռնած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին արցախյան բանակի տրված պատասխանները պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության համար կարծես թե բավականին ցավոտ էին:

Ամենայն հավանականությամբ հենց դա է պատճառը, որ արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը և, մասնավորապես, պաշտպանության նախարարը պարբերաբար այցեր են կատարում առաջնագծի տարբեր հատվածներ՝ փորձելով ինչ-որ կերպ ոգևորել բարոյալքված և մարտունակությունը կորցրած իրենց զինծառայողներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման այցով մայիսի 4-ին եղել է շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում, ինչն ամբողջությամբ դիտարկվել է ՊԲ համախատասխան ծառայությունների կողմից:

ԱՀ ԶՈՒ հրամանատարությունը հավատարիմ մնալով համավարակի պայմաններում հրադադարը պահպանելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հորդորից բխող պահանջներին, միաժամանակ տեղեկացնում է, որ առաջնագծում հակառակորդի ցանկացած շարժ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով իրականացված, գտնվում է ՊԲ համապատասխան ծառայությունների մշտադիտարկման ներքո, իսկ դիրքապահ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ քայլեր»,- ասվում է հայտարարության մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին