Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 10 հազարով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, 1356 հիվանդ մահացել է:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսը հաղթահարել է և հիվանդանոցից դուրս է գրվել 1456 մարդ երկրի 68 ռեգիոնում: Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 76-ով:

 Օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ նոր վարակվածներից 5 հազար 352-ի դեպքում ախտանշաններ չեն եղել: Նոր դեպքերից ամենաշատը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մուրմանսկում, Դաղստանում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին