Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 22-ը

Ուկրաինայի կառավարությունը մտադիր է կարանտինի ժամկետը երկրաձգել մինչև մայիսի 22-ը, սակայն մայիսի 11-ից որոշ սահմանափակումներ, ամեն դեպքում, կհանվեն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգելը: Նա տեղեկացրել է, որ, վերջին տվյալների համաձայն, երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 12 հազար 331, որոնցից 303-ը մահացել, 1619-ն ապաքինվել են:

«Կարանտինի մեղմացումը չի նշանակում դրա ամբողջական հանում: Կարանտինի ժամկետը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Հետագայում մեր անելիքները պարզ կլինեն՝ կապված վարակի զարգացումների հետ»,-ասել է նա:

Մայիսի 11-ին, կառավարությունը մտադիր է հանել սահմանափակումներն այգիներում զբոսնելու, հանգստավայրերում լինելու հետ կապված, դրանից բացի՝ նախատեսվում է թույլատրել որոշ մարզաձևերի մարզումները, բացել սրճարանները, ավտոլվացման կետերը, հեծանիվների խանութները, ատամնաբուժարանները, նոտարի և փաստաբանական գրասենյակները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին