Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ընթանում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի: Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով: Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաև, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»,- գրել է ՀՀ վարչապետը:






