Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին,  Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ Վլադիմիր Յակուշևը հոսպիտալացվել է։

«Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- նախարարությունից մեջբերել են Յակուշևի խոսքերը։

Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Քաղշինի աշխատակիցների 80 տոկոսը մարտ ամսվա վերջից անցել են հեռավար աշխատանքի։

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին