Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 402 հազար 160-ը: «Ա
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 131 հազար 492
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 207 հազար 428 է: Վարակից մահացել է 28 հազար 236 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է: Այնտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 177 հազար 454: Վարակի հետևանքով մահացել է, 27 հազար 510 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 346 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 594 մարդ:
Գերմանիայում 164 հազար 077
Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 95 հազար 646 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 091 մարդ:
Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 875 դեպքով: Մեկ օրում Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Կանադայում հաստատված դեպքերի թիվը 55 հազար 061 է, Բելգիայում՝
Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 14 հազար 096, մահերինը՝ 12-
Եգիպտոսում 5 հազար 895
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Չինաստանում 1 օրում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել
Չինաստանում վերջին 24-ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 1 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հայտարարությանը:
Երկրում կորոնավիրուսով վարակված ևս 43 անձ է ապաքինվել:
Կուբան ավելի քան 1,400 բժիշկ է տրամադրել տարբեր երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Կուբան ավելի քան 1400 բուժաշխատող է ուղարկել աշխարհի 22 երկիր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը:
Բուժաշխատողներն ուղարկվել են Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներ:
Վերջին տվյալներով՝ Կուբայում կորոնավիրուսի վարակվածության 1537 դեպք է հաստատված, մահացածների թիվը 64 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 715 անձ:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 2200 նոր դեպք է գրանցվել
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37336-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Այնտեղ վերջին մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 2200 դեպք է արձանագրվել:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին որոշել է մինչև մայիսի 3-ը երկրում երակարձգել մեկուսացման ռեժիմը, որը գործում է մարտի 25-ից:






