Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 2273-ի. ապաքինվել է ևս 33 մարդ

Հայաստանում մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 23 142 թեստավորում: Այսպիսով` կակորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ևս մեկ անձ մահացել է, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացել է 3 քաղաքացի։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին