Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

Ֆրանսիայում կատուն վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայում կատուն վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Դա երկրում առաջին նման դեպքն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ վկայակոչելով Ֆրանսիայի Ալֆոր ազգային անասնաբուժական դպրոցը:

Ընդհանուր առմամբ հետազոտողները թեստավորել են տասը կատվի: Փարիզի մոտակայքում ապրող կատուներից մեկի թեստը, որի տերը վարակված է եղել կորոնավիրուսով, դրական է: Մասնագետները կատվի մոտ հայտնաբերել են «ռեսպիրատորային հիվանդության նշաններ», ինչպես նաև մարսողության հետ կապված խնդիրներ:

Անասնաբույժները կորոնավիրուսով վարակված մարդկանց խորհուրդ են տվել պահպանել հիգիենայի կանոնները և հեռավորություն՝ տնային կենդանիներին չվարակելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խարբինսկի անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների հետազոտությունների համաձայն կատուները զգայուն են COVID-19-ի նկատմամբ:

Բելգիայի  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող հակաճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչն էլ մարտի վերջին հայտարարել էր, որ երկրում հաստատվել է տիրոջից կատվին կորոնավիրուսի փոխանցման դեպք: Կատուների՝ կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում և Նյու Յորքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին