Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ԱԺ փոխնախագահն առաջարկել է աշխատանքային իրավունքների խախտումներին արագ արձագանքելու համակարգ ստեղծել

 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նկատում է, որ հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն»,-նշել է Նազարյանը:

Նա հայտնել է, որ այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ՝ ապրիլի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկել է ուսումնասիրել աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անանուն ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։

Մայիսի 1-ը Հայաստանի տոնացույցում ամրագրված է որպես Աշխատանքի օր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին