Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 7 հազար 933-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 7 հազար 933-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 114 հազար 431: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է 13 հազար 220 մարդ, 1169-ը մահացել է:

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 114 հազար 431 է (աճը 7,4 տոկոս), վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 ռեգիոնում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1601 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 13 հազար 220: Մահացածների թիվն ավելացել է 96-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 1169»,-ասված է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում: Նշվում է, որ նոր դեպքերից 3 հազար 534-ի դեպքում ախտանշաններ չեն եղել:

Մոսկվայում մեկ օրում առողջացել է 631 մարդ, Չեչնիայում՝ 104 մարդ, Նիժնի Նովգորոդում՝ 63-ը, Կրասնորյարսկի երկրամասում և Օրենբուրգի շրջանում՝ ընդհանուր 60 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին