Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կենթարկվի դիագնոստիկ վիրահատության, որի արդյունքում  կորոշվի՝  ինչ վիրահատություն կատարել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Վիրահատությունը կլինի մի քանի օրից, չեմ կարող հստակ օր ասել, մինչև որ հետազոտությունները, կոնսերվատիվ դեղորայքային բուժումը, նախավիրահատական պատրաստությունն ավարտվեն»,- նշեց Չարչյանը։

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին