Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա հիվանդի մասին

 Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցած և մահացած 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ աղջկա առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-նշել է խոսնակը:

Մեկնաբանություններում տրված հարցերին, թե պացիենտն ինչ հիվանդություններ է ունեցել՝ Նիկողոսյանը պատասխանել է, որ հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի՝ միայն ընտանիքի թույլտվությամբ։ «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ հիվանդությունը նշելու պատճառով նույնականացրել են մահացած անձին»,-նշել է նա:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին