Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Ավստրալիան սահմանափակումները կվերանայի սպասվածից շուտ

Ավստրալիան կվերանայի վիրուսով պայմանավորված սահմանափակումները սպասվածից շուտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է վարչապետ Սքոթ Մորրիսոնը:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ ժողովուրդը «բավականին համոզիչ կերպով» հարթեցրել է վիրուսի տարածումը՝ սոցիալական խիստ սահմանափակումներից շաբաթներ անց:

Պաշտոնյաները պետք է վերանայեին սահմանափակումները մայիսի 11-ին, բայց դա այժմ արվելու է մայիսի 8-ին: Տեղեկությունների համաձայն՝մի քանի նահանգներ իրենց բնակիչներին թույլատրել են որոշակի ազատություն մայիսի 1-ից:

Ավստրալիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 6 հազար 766 է, մահացել է 93 մարդ, առողջացել 5 հազար 739-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին