Երեքշաբթի, 03. 02. 2026

spot_img

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից սպասում է պաշտոնական հրավերի՝ մասնակցելու  COVID-19-ի ծագման հետազոտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը:

Մեկաբանելով տեղեկությունը, թե Չինաստանի իշխանությունները հրաժարվում են ԱՀԿ-ին հրավիրել՝ մասնակցելու հետազոտությանը՝ նա մասնավորապես ասել է, որ կազմակերպությունը ուրախ կլինի համագործակցելու միջազգային գործընկերների հետ և Չինաստանի կառավարության առաջարկությամբ մասնակցելու հետազոտությանը՝ կապված վիրուսի կենդանական ծագման հետ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կարծում է, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառների հետ կապված մի շարք հետաքննություններ են ընթանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում չի մասնակցում Չինաստանում անցկացվող հետազոտություններին:

Նոր տիպի կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարեվերջին, այնուհետև լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 մլնը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին