Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

94-ամյա Հրանուշ մայրիկը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը բարի լուր է հայտնել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նա տեղեկացրել է, որ 94-ամյա տիկինը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է գրվել բուժհաստատությունից:

«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց Հայաստանում մինչև օրս հաստատված Covid-19-ով ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-նշել է նա:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել: Ապրիլի 21-ի դրությամբ ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին էր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին