Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Գերմանիայում գործազուրկների թիվն ավելացել է 300 հազարով

 

Կորոնավիրուսի տարածման համատեքստում Գերմանիայում ապրիլ ամսին կտրուկ ավելացել է գործազուրկների թիվը: Դրանից բացի, 33 մլն աշխատողներից յուրաքանչյուր երրորդին սպառնում է աշխատանքային գրաֆիկի կրճատում: «Արմենպրես»ի հաղորդմամբ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը մարտի համեմատ ավելացել է 308 հազարով: Ընդհանուր առմամբ երկրում երկու միլիոնից ավելի գործազուրկ կա:

«Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկան հայտնվեց ուժեղ հարվածի տակ: Նոր աշխատակիցների պահանջարկ փաստացի չկա»,-նշել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն: Գործակալության տվյալներով՝ 751 հազար ընկերություն հայտարարել է անձնակազմի աշխատանքային գրաֆիկի կրճատման մասին:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին