Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը քննարկել են հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը

քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում  հանդիպել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»,- գրել է Հարությունյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին