Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

ԱՄՆ-ն կարող է սկսել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում միջազգային ուղևորների շրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է կորոնավիրուսի ախտորոշման լայնածավալ թեստավորման հնարավորություն ԱՄՆ եկած այն ուղևորների շրջանում, որոնց երկրներում ներկայում նկատվում է վարակի բռնկում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը:

«Մենք մտածում ենք այն ուղղությամբ, որպեսզի դա կատարենք վարակի բռնկման երկրից եկած ուղևորների շրջանում»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը: Նախագահի խոսքով՝ իրենք ավիափոխադրողների հետ աշխատում են այդ ուղղությամբ: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուղևորների շրջանում թեստավորումը կարող է սկսվել «մոտ ապագայում»: Նախագահը տեղեկացրել է, որ նման ստուգումներն առաջին հերթին կարող են անցկացվել Բրազիլիայից եկող ուղևորների շրջանում, որտեղ ներկայում նկատվում է վարակի բռնկում:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին