Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» հիմնելու նախաձեձնությանը

 Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում հիմնել համերաշխության և հիշողության համազգային այգի՝ «Հայ պարկ»: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանին ուղղված նամակում Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:«Մեծարգո պարոն նախագահ: Ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը»,-մասնավորապես նշվում է Արա Աբրահամյանի նամակում: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին