Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Մամուլի տեսություն. Արտակարգ իրավիճակը պահանջում է վերանայել շինաշխատանքները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Անկախ նոր կորոնավիրուսին դիմակայելու մարտահրավերների դժվարություններից, Արցախում շինարարական ծրագրերն իրենց ժամանակացույցից գրեթե չեն շեղվում: Ավելին, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախատեսված աշխատանքներն իրականացվել են ամբողջությամբ: Ափսոսանք հայտնելով կապիտալ շինարարության մասով պետական միջոցների եւ արտաբյուջետային խողովակներով ակնկալվող գումարների հաշվին երկրում նախատեսված աշխատանքների ծավալների նվազեցման վերաբերյալ, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը «ֆորսմաժորային» որակելով ընդհանուր վիճակը, չի կարծում, թե առաջնահերթության տեսանկյունից ընթացիկ տարում ծրագրված օբյեկտների շինարարությունը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, կարող է անավարտ մնալ:

Քաղաքաշինության նախարարի տեղեկացմամբ, փոխանցվող բոլոր օբյեկտներում աշխատանքներն ընթանում են բնականոն եղանակով, եւ ֆինանսավորման գործընթացը նույնպես կազմակերպվում է ժամանակացույցի համաձայն, խոչընդոտող հանգամանքներ ի հայտ չեն գալիս. «Ինչ խոսք, արտակարգ իրավիճակը ենթադրում է որոշակի սահմանափակումներ: Բայց մենք պիտի հասկանանք, որ ցանկացած հնարավորություն պիտի արդյունավետ օգտագործենք, որպեսզի պարապուրդները հասցվեն նվազագույնի:  Դժվարություններ, անշուշտ, ծագում են, մասնավորապես որոշ ապրանքների ներմուծման մասով: Հայաստանում ինչ-որ տեղ դժվարացել է շինանյութերի ներմուծումը, ինչի հետեւանքով համապատասխան խմբաքանակներ ժամանակին չեն ապահովվում: Ընթացիկ տարում շինարարության ծավալները չեն ընդլայնվել, եւ հանրապետությունում եղած տեղական շինանյութերի քանակը մեզ բավականացնում է: Սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ստեղծված իրավիճակը երկար շարունակվելու դեպքում, հավանաբար, խնդիրներ կառաջանան»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին