ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
«Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,- ասացին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։






