Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Հայաստանի ժուռնալիստների միությանը տրամադրվեց գույքահարկի արտոնություն

Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ավագանու անդամները որոշում կայացրին՝ «Հայաստանի ժուռնալիստների միություն» ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոց 3/1 հասցեում գտնվող շինության նկատմամբ սահմանել գույքահարկի արտոնություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման համաձայն ՀԿ-ն ազատվում է 2017, 2018, 2019 թվականների 6 մլն 540 հազար 987 դրամի չափով գույքահարկի վճարումից։

Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ելույթի ժամանակ, նշեց, որ ինքը ձեռնպահ կմնա և չի մասնակցի տվյալ նախագծի քվեարկությանը։ «Այս հարցը սուբյեկտիվ է, իսկ ինձ համար կարող է կրկնակի սուբյեկտիվ լինել, քանի որ հանդիսանում եմ նույն դաշտում գործող մեկ այլ ՀԿ-ի՝ Ֆրանկոֆոն լրագրողների միության գլխավոր քարտուղար։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում մասնակցել այս քվեարկությանը, որպեսզի շահերի բախում չլինի»,- ասաց Աբգարյանը։ Որոշումն ընդունվեց 19 կողմ, 7 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին