Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Բելգիան մայիսի 4-ից փուլային տարբերակով կհանի մեկուսացման սահմանափակումները

Բելգիայում կորոնավիրուսի տարածման տեմպի շարունակական նվազման պայմաններում հնարավորություն է ստեղծվել անցում կատարել մեկուսացման պայմանների մեղմացմանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ճգնաժամային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Բենուա Ռեմակերը:

«Մեր ունեցած թվերը ցույց են տալիս, որ նվազման միտում կա: Դա կարևոր է, քանի որ մենք այժմ կարող ենք աստիճանաբար անցում կատարել կիրառվող խիստ սահմանափակումների մեղմացմանը հաջորդ երկուշաբթիից»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ներկա միտումները պահպանելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր: Նա ընդգծել է, որ առաջիկա ամիսներին այս վիրուսը դեռ կպահպանվի, և հասարակությունը պետք է սովորի ապրել դրա հետ:

Ճգնաժամային շտաբի տվյալների համաձայն՝ Բելգիայում վերջին մեկ օրում գրանցվել է վարակվածության  647 նոր դեպք, մահացել է 134 մարդ: Այսպիսով, ընդհանուր վարակվածների թիվը երկրում ավելի քան  47 հազար է, մահերինը՝ 7 հազարից ավելի: Նկատվում է նաև հոսպիտալացվածների թվի նվազում:

Երկիրը մայիսի 4-ից պլանավորում է փուլային տարբերակով դուրս գալ մեկուսացումից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին