Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

WCIT 2019 հայկական թիմը երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը կկազմակերպի Մոսկվայում

WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի հայկական թիմը  կազմակերպչական որակյալ աշխատանքի շնորհիվ միջազգային ճանաչում է ստացել և շուտով Մոսկավայում նախատեսում է կազմակերպել իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «WCIT 2019 Yerevan»-ի կազմակերպչական թիմը։
«ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը հատկանշական ակնթարթ էր մեր երկրի համար, հնարավորություն՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու այն նորարարությունների վրա, որոնք ամեն օր ստեղծվում են հենց Հայաստանում: WCIT 2019-ը իսկապես կարևոր ու հիշարժան տեխնոլոգիական համաժողով էր, որի հիմքում թիմային մեծ ձգտումն էր, աշխատանքի որակն ու կատարման վարպետությունը: 
Համաժողովի գերազանց հաջողության հետևում մասնագետների հսկայական թիմ էր, որն աշխատում էր մեկ տեսլականի ու նպատակի համար: Սակայն WCIT 2019-ը Երևանում կայացավ հենց WCIT 2019- ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ, «UCOM»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մեծ ջանքերի ու ներդրման շնորհիվ: Արդյունքում՝ Հայաստանը տեխնոլոգիական կոնֆերանսների նոր չափանիշ սահմանեց ամբողջ աշխարհում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
WCIT 2019 Yerevan-ը խոստանում է առաջիկայում մանրամասներ ներկայացնել Մոսկավում կազմակերպվող համաժողովի վերաբերյալ։
WCIT-2019 համաժողովն անցկացվել էր 2019 թվականի հոկտեմբերի 7-9-ը: Համաժողովին մասնակցել է ավելի քան 2500 մարդ 70 երկրից։ 
WCIT համաժողովին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Համաժողովին հիմնական ծրագրին զուգահեռ համալիրի սրահներում գործում էին տաղավարներ, որտեղ տեղական և արտասահմանյան ընկերություններ ներկայացնում էին իրենց արտադրանքը։ 
Համաժողովին մասնակցել են System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը և գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին