Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Վարչապետը հորդորեց սովորել կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց սովորել կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում, նշելով, որ կորոնավիրուսային ճգնաժամը կարող է երկար շարունակվել:
«Հիմա ով կարող է ասել այս արտակարգ դրությունը կամ այս արտակարգ դրության ռեժիմն ինչքան կարող է տևել: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինչև մյուս տարվա մարտ մենք այս կորոնավիրուսային ճգնաժամի մեջ ենք լինելու: Բոլորդ արդեն պատրաստվեք, որ մինչև հաջորդ մարտը կորոնավիրուսը լինելու է: Եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն կյանքով, կոմունալները վճարելով, մենք կոլապս ենք ունենալու»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ քայլ առ քայլ պետք է վերադառնալ բնականոն կյանքով ապրելուն: 
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ առաջիկա 10 օրվա ընթացքում պարետատունը գնալու է սահմանափակումների նվազեցման:
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին