Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 6 հազար 411-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելացել է 6 հազար 411-ով: Վարակի նոր դեպքեր են գրանցվել երկրի 83 ռեգիոնում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով, գրանցվել է մահացության 72 նոր դեպք: Հիվանդանոցներից դուրս է գրվել 1110 մարդ:

Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 93 հազար 558 (մեկ օրում՝ աճը +7.4 տոկոս), մահացության ընդհանուր ցուցանիշը՝ 867: Ապաքինվել է ընդհանուր առմամբ 8 հազար 456 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Ռուսաստանը շրջանցել է նաև Իրանին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 91 հազար 472 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին