Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունն անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն կսահմանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:






