Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծը. ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

«Եղեռնազարկ ժողովրդի զավակ». այսպես է իրեն անվանել հայ գրականության մեծանուն քնարերգու Հովհաննես Շիրազը, որը բազմաթիվ բանաստեղծությունների, պոեմների ու քառյակների հեղինակ է, գրող, որը կարողացել է իր ստեղծագործությունների անկեղծությամբ գերել ընթերցողներին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ը Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է:

Մեզ  հետ զրույցում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ Շիրազն առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որն իր տաղանդը լիաբուռն նվիրեց  պահանջատիրությանը: «Մասիսը՝ որպես Հայոց ցեղասպանության, պատմական Հայաստանի վերապրումի, կենսասիրության խորհրդանիշ հենց Շիրազը բերեց գրականություն: Շիրազը Արարատին նվիրված  տասնյակ բանաստեղծություններ ունի»,-նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հովհաննես Շիրազը երևելի սերնդի բացառիկ ներկայացուցիչ էր: «Ժամանակը շատերին լուսանցք նետեց, իսկ Շիրազը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, որոնք իրապես շատ մեծ են, մնացին հաստատուն, և այսօր էլ նույնքան սիրում ու մեծարում ենք նրանց, ինչպես տասնամյակներ առաջ»,-ասաց թանգարանի տնօրենն ու հավելեց, որ Շիրազի գործերում ընդգծված վերաբերմունք կա հայրենիքի և մոր  նկատմամբ. մայր ասելով՝ հասկանում էր հայրենիք, իսկ հայրենք ասելով՝ Աստղիկ մորը:

«Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է զարմանալի պատկերներով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «Էքսպրոմտին», «Բիբլիականին» և այլ բանաստեղծությունների:

Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է»,-գրել է Ավետիք Իսահակյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին