Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսը հաղթահարած Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ վարչապետ Ջոնսոնն իր հայտարարության մեջ խոսել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման ռիսկի մասին, եթե կարանտինը հանվի շատ արագ: Հասարակությունն ու բիզնեսն իշխանություններից ակնկալում են համընդհանուր մեկուսացման ռեժիմից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու պլան:

Ելույթ ունենալով իր նստավայրում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին այս օրերին ցուցաբերած միասնականության և վճռականության համար: Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Մեծ Բրիտանիան մոտեցել է իր առջև դրված խնդրի իրականացմանը, այն է՝ պաշտպանել առողջապահական համակարգը չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից: Վարչապետ Ջոնսոնը վստահեցրել է, որ պատկերացնում է այն վնասը, որը ստանում է տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով: Ամեն դեպքում, ըստ նրա, ներկայում առաջնահերթ խնդիր է ամրապնդել համընդհանուր մեկուսացման նվաճումը և խուսափել հիվանդության երկրորդ բռնկումից:

«Զսպեք ձեր անհամբերությունը»,- դիմել է վարչապետը բիզնեսի ոլորտի ներկայացուցիչերին:

Ապրիլի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետը դուրս էր գրվել լոնդոնյան հիվանդանոցից, որտեղ անցկացրել էր մեկ շաբաթ: Նա մի քանի օր եղել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուղևորվել էր քաղաքից դուրս գտնվող իր նստավայր՝ վերականգնվելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին