Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ

Middle East Airlines ավիաընկերությունը մայիսի 4-ին իրականացնելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ:

Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Լիբանանում ՀՀ դեսպանությունից։

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը՝ անհրաժեշտ պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն ինչից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից:

Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում ենք անձնագրային տվյալներն ուղարկել armconsulatelebanon@mfa.am էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի whatsapp հավելվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հիշեցնում, որ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 «թեժ գծի» հեռախոսահամարով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին